Ցանկացած բառ ունի իր օբյեկտիվ իմաստային փաթեթը, որը մեզ ծանոթ է բառարաններից, սակայն անհատական փորձառության ընթացքում դրանք ձեռք են բերում լրիվ այլ՝ զուգորդական (ասոցիատիվ) խորքային ընկալումներ։ Ինչպե՞ս են ծնվում հայերենի «անտեսանելի հույզերը», և ինչպե՞ս են բառերն առանց հույզն ուղղակիորեն անվանելու կարողանում առաջացնել հուզական հզոր արձագանք։ Թեմայի շուրջ NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացա՞ր» ալիքի «Expert» հաղորդման շրջանակում զրուցել ենք Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Սիրանուշ Հովհաննիսյանի հետ։

Հարցազրույցի ընթացքում ամփոփվել են «Գիտափորձ 2026» նախագծի շրջանակում կատարված աշխատանքները, անդրադարձ է կատարվել 5000 բառ ընդգրկող հայերենի առաջին ասոցիատիվ բառարանի ստեղծմանը, ինչպես նաև ներկայացվել է, թե ինչպես կարող է մայրենի լեզուն դառնալ բանալի ծնողների և երեխաների միջև՝ օգնելով փոքրիկներին ճանաչել ու անվանել սեփական հույզերը, իսկ մեծերին՝ ավելի լավ հասկանալ նրանց ներաշխարհը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: