Նոյեմբերի 17-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում էին հավաքվել ճանաչված դիզայներներ, ճարտարապետներ ու կահույքագործներ։ Հայաստան էին ժամանել նաև կահույքի և ինտերիերի ոլորտում միջազգային հեղինակություն վայելող Arpa, Hettich, BLANCO և Vauth-Sagel ընկերությունների ներկայացուցիչները։ Նրանց մեկտեղել էր «Atelier Home» կահույքի աքսեսուարների նոր խանութ-սրահի բացումը՝ իրադարձություն, որը նոր հնարավորություններ է բացում ոլորտի մասնագետների և բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են որակը, ֆունկցիոնալությունը, հարմարավետությունն ու ինքնատիպությունը։

Դավիթ Անհաղթ 10/11 հասցեում գործող խանութ-սրահը մեկ վայրում է հավաքել այն նյութերն ու լուծումները, որոնցից սկսվում է մտածված ինտերիերն ու ստեղծվում ամենօրյա օգտագործման համար հարմար կահույքը։ Այստեղ մակերեսից մինչև մեխանիզմ յուրաքանչյուր ընտրություն ծառայում է մեկ նպատակի՝ համադրել գեղեցիկը, որակյալն ու գործնականը։

Atelier Home-ը «Վալան Գրուպի» կազմում ներկայանում է սեփական անունով և ինքնուրույն բրենդային դիմագծով։ «Վալան Գրուպի» գործունեության 25-ամյա հոբելյանն ընկերությունը նշանավորում է զարգացման այս նոր քայլով՝ իր փորձն ու գործընկերային կապերը ներդնելով մի նախաձեռնության մեջ, որը մեկ հարկի տակ է բերում միջազգային ապրանքանիշերն ու տեղական շուկայի պահանջները։

Կահույքի ստեղծման ընթացքում արտաքին տեսքն ու հարմարավետությունը ձևավորվում են տասնյակ ընտրությունների արդյունքում՝ մակերեսի գույնից և նյութից մինչև դարակի մեխանիզմն ու պահարանի ծխնին։ Այդ բաղադրիչները համադրելու և տարբեր մատակարարների մոտ որոնումները կրճատելու նպատակով է ստեղծվել «Atelier Home» խանութ-սրահը՝ մեկ վայրում Հայաստան, Երեւան, Նոր Նորքի 6-րդ զանգված Բադալ Մուրադյան փող., 6/1 շենք, 0090 +374 (60) 270077 (410) www.valangroup.am [email protected] հավաքելով կահույքի արտադրության և ինտերիերի ձևավորման համար անհրաժեշտ նյութերն ու համակարգերը։

Սրահի հայեցակարգի հիմքում կահույքագործների և դիզայներների աշխատանքը հեշտացնելն է։ «Atelier Home»-ում հնարավոր է ընտրել ու համադրել դեկորատիվ մակերեսները, բնական փայտի շպոն երեսպատումները, եզրաշերտերը, կահույքի ֆուրնիտուրան, լվացարաններն ու ծորակները՝ նախագիծը դիտարկելով որպես մեկ ամբողջություն։

Կահույքագործների համար սա անհրաժեշտ բաղադրիչները մեկ վայրում գտնելու հնարավորություն է, իսկ դիզայներների համար՝ երանգները, նյութերն ու գործառնական լուծումները միասին գնահատելու միջավայր։

«Atelier Home»-ում ներկայացված են իտալական Arpa, FENIX և Puricelli ապրանքանիշերի մակերեսները՝ տարբեր ոճերի ու նախագծային խնդիրների համար։

Arpa-ի բարձր ճնշման տակ պատրաստվող HPL մակերեսները, նախատեսված են այն նախագծերի համար, որտեղ արտաքին տեսքի հետ կարևոր է նաև ամենօրյա օգտագործման դիմացկունությունը։ Սրահի ներկայացրած տվյալներով՝ տեսականին ընդգրկում է պահեստավորված ավելի քան 100 դեկոր՝ նյութերի ու երանգների համադրման տարբեր հնարավորություններով։

FENIX-ի սուպեր մատ մակերեսներն առանձնանում են մատնահետքերի նվազ տեսանելիությամբ։ Որոշ մակերեսների դեպքում հնարավոր է նաև մակերեսային միկրոքերծվածքների ջերմային վերականգնում՝ արտադրողի ցուցումներին համապատասխան։ Իտալական մակերեսների ընտրությունը լրացնում են Puricelli-ի դեկորատիվ HPL երեսպատման նյութերը։

Մետաղական շեշտադրումներով ինտերիերների համար ներկայացված են գերմանական Homapal-ի մակերեսները։ Դրանք կիրառվում են կահույքի և պատերի ձևավորման մեջ՝ արտահայտիչ լուծումներ առաջարկելով ինչպես բնակելի, այնպես էլ առևտրային ու ռեստորանային տարածքների համար։

Բնական փայտի հյուսվածքը նախընտրողներին Atelier Home-ն առաջարկում է ավստրիական JAF մատակարարի բնական կաղնու շպոնե երեսպատումներ։

Դրանք հնարավորություն են տալիս փայտի բնական նախշն ընդգրկել կահույքի և ինտերիերի ձևավորման մեջ։

Կահույքի տեսքն ամբողջանում է մանրամասներով։ Գերմանական REHAU-ի եզրաշերտերը թույլ են տալիս եզրերը համադրել հիմնական մակերեսի գույնի և դեկորի հետ։

REHAU-ի լուծումների թվում է նաև RAUKANTEX pro համակարգը՝ տեսանելի միացման գիծը նվազեցնող տեխնոլոգիայով։ Այն նախատեսված է մակերեսի և եզրաշերտի տեսողական ամբողջականությունն ապահովելու համար՝ համապատասխան արտադրական տեխնոլոգիայի կիրառմամբ։

Խոհանոցի հարմարավետությունը կախված է նաև լվացարանի, ծորակի և պահարանի ներսի կազմակերպման փոխկապակցված աշխատանքից։ Atelier Home-ում այս ուղղությունը ներկայացնում է գերմանական BLANCO-ն՝ լվացարաններով, ծորակներով և աքսեսուարներով։

Ապրանքանիշի BLANCO UNIT մոտեցումը միավորում է լվացարանը, ծորակը և լվացարանի տակ գտնվող պահարանի կազմակերպման համակարգերը՝ դրանք դիտարկելով որպես մեկ գործառնական լուծում։

Կահույքի որակը զգացվում է նաև օգտագործելիս՝ ինչպես է բացվում դարակը, շարժվում դուռը կամ հասանելի դառնում պահարանի պարունակությունը։

Atelier Home-ում գերմանական Hettich-ը ներկայացված է դարակների, ծխնիների և սահող դռների համակարգերով։ Սրահում ծխնիներն առաջարկվում են օբսիդիան և արծաթամոխրագույն տարբերակներով՝ տարբեր դիզայներական լուծումների հետ համադրելու համար։

Գերմանական Vauth-Sagel-ի պահեստավորման համակարգերն օգնում են կազմակերպել խոհանոցային պահարանների և տան այլ կահույքի ներքին տարածքը։ Զգեստապահարանների համար նախատեսված լուծումներն առաջարկում է իտալական Servetto-ն՝ շեշտադրելով տարածքի արդյունավետ օգտագործումն ու իրերի հասանելիությունը։

Իտալական Volpato-ի տեսականին ներառում է կահույքի բռնակներ, ներդիրներ և Gola պրոֆիլներ՝ առանց արտաքին բռնակների խոհանոցային կահույք նախագծելու համար։

Այս ընտրանին Atelier Home-ում միավորվում է մեկ նպատակի շուրջ՝ կահույքագործին և դիզայներին հնարավորություն տալ նույն վայրում համադրել նախագծի արտաքին տեսքն ու գործառնական պահանջները։ Մակերեսից մինչև ներսում աշխատող մեխանիզմ՝ յուրաքանչյուր բաղադրիչ ընտրվում է ամբողջական արդյունքի համար։

Atelier Home Դավիթ Անհաղթ 10/11։