Պարոն Փաշինյան, շատ խառն եք, այսօրվա ձեր խոսույթն ու պահվածքը անգամ ձեզ համար էր չափազանցված, իմ անձնական կարծիքով երևի պրոբլեմներ ունեք իշխանությունը պահելու հետ կապված, երևի դրանց են նյարդերը տեղի տալիս։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

«Եթե ՀԷՑ–ի սեփականատերը մեղավոր է, որ մի տեղ զորամասի կամ դպրոցի վրա ինչ–որ հավելագրում է կատարվել, 1,5 տարի է ՀԷՑ–ը պետական կառավարման ներքո է, սեփականատերը հավասարեցվում է վարչապետին։ Հիմա դպրոցի, մանկապարտեզի վրա հավելագրումներ կան, սեփականատիրոջ դեպքում ինքն է կազմակերպել, ինքն է մեղավոր, ձեր պարագայում դուք չեք մեղավոր, այդպես չի լինում։ Եթե նա կալանավայրում է, դուք պետք է լինեք իր հետ։ Եթե ոչ՝ ոչ։

Երկրորդը, ինչի՞ եք 64 մլրդ դրամ գրում, 264 գրեք, ո՞վ չգիտի, որ թուղթ ու գրիչը ձեր ձեռքն է, ձեր ուզածով էլ գրելու են։ Ես հակված եմ նրան, որ դուք քաղաքական նպատակներով շատ արագ գործ էր պետք սարքել, ժողովրդի նուրբ լալերի հետ խաղալ։

Այստեղից ասում եք՝ բոլորը դատվելու են։ Կառավարիչը, որի կառավարման օրոք այս դեպքերը տեղի են ունենում, ո՞ւր է»,–ասաց նա։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ճիշտ եք նկատել, շատ խառն եմ, և եթե դուք մտածում եք, որ 21–րդ դարում կարող է լինել վարչապետի պաշտոնում և խառը չլինի, դա իշխանության մասին ձեր պատկերացումն է։ Որ դուք իշխանության եք եղել, խի՞ պտի խառը ըլնեք, այ ախպեր։ Աման, աման, վույ աման, ի՞նչ պրոբլեմ ունեք, կեր, խմի, քքեֆ արա շարունակ։ Դուք երբեք խառը չեք եղել, և ձեր խառը չլինելու հետևանքների բերումով և սովորական տրամաբանությամբ մենք խառն ենք։

Իշխանությունը պահելու խնդիր իհարկե, ունենք։ Ի տարբերություն ձեզ, իշխանությունը մեզ համար վայելք չի, իշխանությունը մեր արդեն ստեղնես ա հասել։

Քանի դեռ ձեր նման ընդդիմություն կա, մենք չենք կարողանալու գնալ։ Ես ձեզ շատ պարզ գործարք եմ առաջարկում, ասում եմ՝ եկեք դուք էդ Վասիլիչ, բան թարգենք, մենք գնանք խաղաղությունը վերջնական ստորագրենք, վավերացնենք, մենք գնանք մեր գործին, դուք էլ գնացեք ձեր գործին։ Ես կարող եմ նման գործարք առաջարկել, կարող է հետո ուշ լինի, մտածեք։ Չմտածեք հումոր եմ անում, ասում եմ ամենայն լրջությամբ։

Մինչչ հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու։ Չնայծ, ձեզից ոչինչ կախված չի, պլանը հաստատված է մեր կողմից և մենք ուղիղ գնալու ենք»։