Պարոն Ղազարյան, մի անգամ էլ տեղից խոսեցիք, ձեզ հանելու եմ դահլիճից։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։

«Պարոն Ղազարյան, լուրջ եմ ասում, մի անգամ էլ տեղից ռեպլիկ ու դուրս եք գալու։ Դուրս եկեք դահլիճից։ Պարոն Ղազարյան, լքեք դահլիճը, ձեզ սանկցիա եմ կիրառում մինչև օրվա ավարտը դուք պետք է լքեք դահլիճը։ Այո, կարող եմ, որովհետեւ շարունակաբար խախտում է»,–ասաց ռուբինյանը։ Քանի որ Էդգար Ղազարյանը շարունակում էր տեղում նստած մնալ, Ռուբինյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Ընդդիմադիր պատգամավորները րջապատեցին Էդգար Ղազարյանին, իսկ վերջինս դանդաղ պայուսակն էր վերցնում, որ դուրս գա։

«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դավայ, դուրս եկար»,–ասաց Ռուբինյանը։