Պետք է ուրիշ հարց տայի այսօր, բյց տեսնելով այսօրվա էս նոպաները, պերֆորմանսը, ուզում եմ հարցս ուղղել առողջապահության նախարարին. Տիկին Ավանեսյան, ձեր ղեկավարած կառույցում կա՞ մարմին, որին կարող ես դիմել, եթե առերևույթ ինչ–որ մարդու հետ կապված տեսնում ես, որ հոգեկան որոշակի խնդիրներ կան և ինչ–որ տեղ դիմել, որ նրան ստիպողաբար ենթարկեն փորձաքննության, դատաբշժկական եզրակացություն տան, հատկապես, որ մարդու գործունեությունը կախված է մի ամբողջ ժողովուրդ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Եթե կա նման ծառայություն, համար ունենանք, եթե չկա, հասկանանք, որ միգուցե դրա կարիքը կա»,–ասաց նա։
Ի պատասխան առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց. «Մեզ մոտ բոլոր ծառայություները շատ լավ աշխատում են և քրեակատարողական ծառայությունում էլ մատուցվում են բոլոր անհրաժեշտ ծառայությունները։
Ես նաև ուզում եմ օգտվել առիթից ու պատասխանել, թե մեր երկրի ամենամեծ բարերարը ով է և ամենամեծ ներդրումն ով ունի մեր երկրի զարգացման մեջ՝ Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի, որովհետեւ ՀՀ ամեն քաղաքացու վճարած հարկի շնորհիվ է, որ մենք այսօր ունենք տրիլիոնների ծախս, դպրոցներ, առողջաապահություն, ճանապարհներ և այլն»։
Լևոն Քոչարյանն իր հերթին նշեց. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ տվյալ անձը պետք է հայտնվի քրեակատարողական հիմնարկում, որ հետո՞ նրան այդ օգնությունը ցույց տրվի։ Որովհետեւ իմ հարցն ուրիշ բանի մասին էր։ Փորձեմ կրկնել. Եթե առերևույթ երևում է, որ մարդն իսկապես ունի խնդիր ու դա շատ վատ է, ի՞նչ կարելի է անել, ձեր հիմնարկն ի՞նչ կարող է անել, որ մարդը՝ շատ պատասխանատու պաշտոն ունենալով հանդերձ, որոշակի բժշկական օգնություն ստանա»։
Անահիտ Ավանեսյանն արձագանքեց. «Ծառայությունները ոչ միայն քրեակատարողական ծառայությունում են գործում, այլ ընդհանրապես, այնպես որ դուք էլ կարող եք դիմել, մենք բոլոր դիմումները կընդունենք, և ում անհրաժեշտ է, այդ թվում նաև պաշտգամավոր և այլն, բոլոր դիմումները ընդունում ենք։ Եթե կարիք եք զգում բուժօգնության և դրա համար եք հարց տալիս, վստահ եղեք, կտրամադրենք»։











