Համացանցում գերմանամուկը հայտնի է դարձել իր անասելի դերասանական ունակություններով. փոքրիկ տնային սիրելին կրակոցից մեռած է ձեւանում:

Երբ նրա տերը մատն ուղղում է կենդանու վրա եւ ուժեղ ծափ տալիս, գերմանամուկն ընկնում է, ինչպես մեռած` դանդաղ սահելով պատի վրայով:

Տերը չի ասում, թե ինչպես է վարժեցրել կրծողին, սակայն, հավանաբար, առանց համեղ արեւածաղիկների ոչինչ չի ստացվել, ենթադրում է ТСН-ը: