Երեւանի Նար-Դոս փողոցում այսօր՝ հունիսի 1-ին, հրդեհ է բռնկվել։ Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ընթերցողը, 11:45 սահմաններում հրդեհվել է թաղամասի ենթակայանը։ Հրդեհը մարվել 12:05-ի սահմաններում: Ըստ տեղեկության՝ տուժածներ չկան։ Ենթակայանից սնուցվող շենքերը հոսանքազրկվել են։















