Եգիպտոսում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճռի հրապարակումից հետո դահլիճում կողմերի փաստաբանների եւ ազգականների միջեւ ծեծկռտուք է սկսվել:

Հիշեցնենք, որ Կահիրեի Քրեական դատարանը Հոսնի Մուբարաքին եւ ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիին դատապարտել է ցմահ ազատազրկման:

Ընդ որում, դատարանը հանել է մեղադրանքը Մուբարաքի որդիներ Ալյայի եւ Գամալի վրայից:

Վճռի հրապարակումից հետո դահլիճից նրան մահապատժի ենթարկելու կոչեր են հնչել, ապա ծեկռտուք է սկսվել:

Ամբաստանյալներին անմիջապես դուրս են բերել դահլիճից: