«Ժառանգություն» կուսակցությունն այսօր` հունիսի 2-ին կայացած արտահերթ համագումարում վարչության նոր կազմ է ընտրել: Քվեարկությանը մասնակցել է 132 պատվիրակ, որոնք ընտրել են 11 հոգուց բաղկացած վարչություն: Ընդ որում, քվեարկության արդյունքում անգամ Րաֆֆի Հովհաննիսյանն է դեմ ձայներ ստացել:
Անահիտ Բախշյանը ստացել է 124 կողմ, 7 դեմ ձայն, Հովսեփ Խուրշուդյանը՝ 121 կողմ, 10 դեմ, Արմեն Մարտիրոսյանը՝ 127 կողմ, 4 դեմ, Ստյոպա Սաֆարյանը՝ 127 կողմ, 4 դեմ, Զարուհի Փոստանջյանը՝ 110 կողմ, 21 դեմ, Մարգարիտ Հակոբյանը` 110 կողմ, 21 դեմ, Րաֆֆի Հովհաննիսյանը` 129 կողմ, 2 դեմ, Գագիկ Մարգարյանը՝ 111կողմ, 20 դեմ, Սուսաննա Մուրադյանը` 102 կողմ, 29 դեմ, Լուսինե Պետրոսյանը` 99 կողմ, 32 դեմ քվե: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Այս վարչությունն էլ քննարկելու է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը` մանդատը վայր դնելու մասին:











