Գերմանիայի Համբուրգ քաղաքում հունիսի 2-ին տեղի է ունցել նեոնացիստների երթը, ովքեր բողոքել են բազմամշակութայնության եւ հանդուրժողականության դեմ: միաժամնակ մեկ այլ ակցիա է անցկացվել` ընդդեմ նեոնացիստների երթի, որի մասնակիցների թիվը տասն անգամ գերազանցել է առաջինի թվին:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, ակցիայի ավարտից հետո նացիստները հրաժարվել են ցրվել, եւ ներկաների մի մասը ոստիկանների վրա սկսել է քարեր նետել: Բախումների արդյունքում ձերբակալվել է մինչեւ 700 մարդ: Անկարգությունների մասնակիցներն ավերածություններ են արել իրենց ճանապարհին:
Ընդհանուր առմամբ քաղաքին այս ամենի արդյունքում պատճառվել է 1,5 մլն եվրոյի վնաս:















