Կահիրեի Թահրիր հրապարակում մարդկանց հսկայական ամբոխ է հավաքվել, ովքեր դժգոհում են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ կայացված  դատավճռից եւ պահանջում են մահապատժի ենթարկել նրան:

Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, նրանք  նաեւ դժգոհություն են հայտնում ՆԳՆ նախկին չորս բարձրաստիճան անձանց նկատմամբ կայացված դատավճռից, որոնց դատարանը մեղադրել է ցուցարարների սպանության մասնակցության մեջ:

Ակցիայի մասնակիցներն «արաբական գարնան» շարունակություն են պահանջել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հունիսի 2-ին երկրի նախկին նախագահ Մուբարաքը դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Նույնպիսի դատավճիռ էր կայացվել ՆԳՆ նախկին ղեկավար Հաբիբ ալ Ադլի նկատմամբ: