Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոնան հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Թել Ավիվում երգչուհու համերգի ժամանակ պլազմային մեծ էկրանի վրա հայտնվել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի լուսանկարը, որի ճակատին եղել է նացիստկան նշանը, իսկ վերին շրթունքի վրա` հիտլերյան բեղեր:

Ամերիկյան երգչուհու այս քայլը գնահատվել է որպես հարձակում Եվրոպայում մինչեւ վերջերս ամենահայտնի կուսակցության վրա: Մարին Լը Պենը քննարկում է ընդդեմ Մադոնայի հայց ներկայացնելու հնարավորությունը: