Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների դեսանտի վայրէջք կատարելու 68-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում հունիսի 3-ին Ֆրանսիայի Սենթ Մեր Էգլիզ համայնքից ոչ հեռու տեղի է ունեցել օդապարիկներով զանգվածային ցատկ, որին մասնակցել է նաեւ Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպան Չարլզ Րիվկինը: Ընդհանուր առմամբ, ցատկին մասնակցել են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Գերմանիայի 100 մասնակիցներ, հայտնում է «lenta.ru»-ն` հղում անելով France 3 հեռուստաալիքին:
Միջոցառումը կայացել է`չնայած ուժեղ քամուն, որի պատճառով 6 պարաշյուտավորներ վայրէջք կատարելիս թեթեւ վնասվածքներ են ստացել, իսկ եւս երկու մարդ խճճվել են ծառերի ճյուղերում` գետնից մի քանի մ բարձրության վրա: Րիվկինի ցատկը եւ վայրէջքը, ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել առանց միջադեպերի:











