«Միսս ԱՄՆ 2012» մրցույթի հաղթող է դարձել 19-ամյա Օլիվիա Քալփոն` Ռոդ Այլենդ նահանգից: Նա կներկայացնի ԱՄՆ-ն «Միսս Տիեզերք» մրցույթում:
Բացի ավանդական մրցույթից, թեկնածուները պատասխանել են Twitter-ում ուղարկված հարցերին: Հաղթողին հարցրել էին, թե ինչպես է նա վերաբերվում մրցույթին տրանսվիստիտների մասնակցությանը: Օլիվիան պատասխանել է, որ նման հաղթանակը արդար չէր համարի, սակայն պատրաստ է համաձայնել նման արդյունքին, քանի որ «հավատում է, որ սա ազատ երկիր է»: Հարցը տրվել էր կապված այն բանի հետ, որ 2012 թվականի մայիսին Ջենա Տալակովային, որը նախկինում տղամարդ էր, հաջողվել էր հասնել «Միսս Կանադա» մրցույթին մասնակցության իրավունքին: Տալակովան ընդգրկվել էր ամենագեղեցիկ 12 աղջիկների ցանկում, սակայն եզրափակիչ հնգյակում չէր հայտնվել, հայտնում է FreeSMI.by-ը:
Օլիվիա Քալփոն Բոստոնի համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Նա գիտի իտալերեն եւ նվագում է թավջութակ: Օլիվիան մեծացել է պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում:















