Չինաստանում ավտոբուսի վարորդը մահացել է ողբերգական միջադեպի հետեւանքով: Արագության տակ ընթանալիս դիմապակին կոտրելով մեքենայի սրահ է ընկել  երկաթե թռչող թիթեղը: Վարորդը հասցրել է կանգնեցնել ավտոբուսը: Նա փրկել է 24 ուղեւորի կյանք: 

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 29-ին` Ցզյանսու նահանգում, գրում է The China Daily-ն: 48-ամյա Վու Բինը վարել է ավտոբուսը, երբ հանկարծ սրահի ապակին ջարդել է 2,5 կգ-ոց երկաթե թիթեղը: Այդ պահն արձանագրել են սրահում տեղադրված հսկիչ տեսախցիկները:

Հետո բժիշկները հաստատել են, որ վարորդի մոտ կոտրվել էր 4 կողոսկր, իսկ լյարդը պայթել էր: Սակայն Վու Բինը, հաղթահարելով ցավը, կարողացել է կանգնեցնել ավտոբուսը եւ միացնել վթարային ազդանշանները: Դրանից հետո նա տեղից վեր է կացել եւ դիմելով ուղեւորներին` հիշեցրել է, որ երթեեւկելի հատված վազելը վտանգավոր է: 

Վու Բինն այլեւս գիտակցությանչի եկել: Չնայած բժիշկների բոլոր ջանքերին` տուժածը 4 օր անց վախճանվել է: