Մայամիի բնակիչները, որոնք դեռեւս ուշքի չէին եկել կենդանի մարդու դեմքը կերած Հաննիբալի պատմությունից, ցնցվել են քաղաքի փողոցներում «զոմբիի» հայտնվելով: Տեսագրությունը կատակ էր, սակայն կատակը բոլորը չեն գնահատել:
«Զոմբի-զբոսանքի» տեսագրությունը համացանցում է հայտնվել հունիսի 2-ին: Այնտեղ երեւում է, թե ինչպես երիտասարդը կարմիրով ներկված վերնաշապիկով բոբիկ վազում է փողոցներով եւ հարձակվում անցորդների վրա` անհասկանալի ճիչ արձակելով: Նրա արկածները մեքենայից նկարել է անհայտ օպերատորը:
Մարդիկ չեն համարձակվում դիմադրել կատակասերին: Միայն մի քանի տղաներ են փորձում պաշտպանվել. մեկը «զոմբիի» վրա է նետում գնդակ, իսկ երկրորդը նրա վրա ատրճանակ է ուղղում: Միայն ավելի ուշ երիտասարդ բասկետբոլիստների խումբը նետվում է «զոմբիի» հետեւից: Կատակասերի հետագա ճակատագիրը պարզ չէ` տեսագրությունն այդտեղ ընդհատվում է, գրում է NEWSru.com-ը:
Ինչպես նշում են տեսնողները, կատակի հեղինակների բախտը բերել է` նահանգի օրենքները լուրջ սահմանափակում են բնակիչների զենք ձեռք բերելու հնարավորությունները: «Հիմարներ: Եթե նա նման բան աներ Թեքսասում, ես նրան կկրակեի: Եթե հասցներ փախչել, նրան բեռնատարի տակ գցողներ շատ կհայտնվեին: Շատ հիմար կատակ էր: Սակայն շատ ուրախ»:











