Աշխարհի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը` Անջելինա Ջոլին, այսօր նշում է ծննդյան օրը:
Դերասանուհին 37 տարեկան հասակում հասել է գլխապտույտ առաջացնող բարձունքների ողջ աշխարհում: Նրան հաջողվել է մեծ ու իրեն սիրող ընտանիք կազմել եւ ստանալ մոլորակի ամենասեքսուալ տղամարդկանցից մեկի` Բրեդ Փիթի ձեռքն ու սիրտը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Դերասուհին բազմաթիվ դերեր է խաղացել: Նա հայտնի ամսագրերի կողմից բազմաթիվ անգամ ճանաչվել է որպես աշխարհի ամենագեղեցիկ եւ ամենասեքսուալ կին, նշում է etoya.ru պորտալը:
Անջելինա Ջոլին «Օսկարի» մրցանակակիր է, ինչպես նաեւ 3 անգամ արժանացել է «Ոսկե գլոբուսի» եւ 2 անգամ` ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի:
Անջելինա Ջոլին եւ նրա ամուսին` ոչ պակաս հայտնի դերասան Բրեդ Փիթը դաստիարակում են 6 երեխաների (3-ն իրենցն է, մյուս 3-ին որդեգրել են): Որոշ տվյալներով, նրանց հարսանիքը տեղի է ունենալու հուլիսի 4-ին:
Անջելինան իր սիրելի տղամարդուն շքեղ նվեր է մատուցել` ուղղաթիռ:











