Անգլիայում նկարիչ Բարտ Յանսենը, ով ի վիճակի չի եղել համակերպվել ավտոմեքենայի անիվների տակ սիրելի կատվի մահվան հետ, որոշել է հավերժացնել նրան ուղղաթիռի տեսքով:

Յանսենն իր սիրելի Օրվիլի խրտվիլակն է պատրաստել եւ այն համալրել տեխնիկական սարքերով` թաթերին ռադիոկառավարվող պտուտակներ դնելով:

Այժմ կատուն դարձել է արվեստի գործ, եւ այն ներկայացրել են Ամստերդամի արվեստի փառատոնում, հաղորդում է Life News-ը:
Յանսենն ասում է, որ այդկերպ նա հարգել է սատկած չորքոտանու հիշատակը: