Մեկտեղանի Solar Impulse ինքնաթիռն ավարտել է պատմության մեջ առաջին միջմայրցամաքային թռչքը: Տվյալ թռիչքի յուրօրինակությունն այն է, որ օդանավն օդ է բարձրացել առանց մի կաթիլ վառելանյութի:
Solar Impulse-ի օդում է գտնվել 2 օր` հաղթահարելով շուրջ 2500 կմ, հայտնոմ է rbc-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Արեւային» օդանավը մայիսի 24-ին մեկնել էր շվեյցարական Փեյերն ավանից եւ հաջորդ օրը կատարել նախատեսված տեղնիկական վայրէջքն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Այդ թռիչքի ժամանակ օդանավը վարել է նրա հրահանգիչներից մեկը` Անդրե Բորշբերգը: Մադրիդից Ռաբաթ թռիչքի ժամանակ կառավարումն իր վրա է ր վերցրել մյուս հրահանգիչը` Բերտթրան Փիքարը:
Անցյալ տարվա հունիսին այդ ինքնաթիռը հաջող թռիչք էր կատարել Շվեյցարիայից Ֆրանսիա եւ Դանիա: Նոր թռիչքը կդառնա յուրօրինակ փորձ` 2014 թվականին նախատեսված շուրջերկրյա ճանապարհորդությունից առաջ:
Solar Impulse-ն ունի Airbus A340-ի (63 մ) նման թեւերի բացվածք: Նրա կշիռը 1,6 տ է, արագությունը` 70 կմ/ժ: Թռիչքի առավելագույն բարձրությունը 8,5 հազար մ է:
12 հազար արեւային մարտկոցներ են սնուցում շարժիչն օրվա ընթացքում: Այդ էներգիան կբավականացնի գիշերային թռիչքի համար, դրա շնորհիվ էլ մեկտեղանի ինքնաթիռը տեսականորեն կարող է մշտապես օդում գտնվել:











