Ռուս երիտասարդների խումբը բարձրահարկ շենքի բարձրության վրա մահացու վտանգավոր հնարքներ է իրականացրել, որն ապշեցրել է օտարազգիներին: Բրիտանական The Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ռուս երիտասարդները առանց ապահովագրության, վերամբարձ կռունքի վրա տարբեր հնարքներ են կատարում:

Տեսանյութում երեւում է, որ բարձրության վրա ուժեղ քամի է, որն էլ ավելի վտանգավոր է դարձնում հնարքների կատարումը:

Տեսանյութը մեկնաբանողների կարծիքները կիսվել են. մի մասը ռուս տղաներին «հիմար» ու «խելագար» է անվանել, մյուսները կարծիք են հայտնել, որ դա լավ ավարտ չի ունենա, երրորդներն էլ խոստովանել են, որ դա ապշելու բան եւ եւ գեղեցիկ: