Ճապոնիայում 20 մետրանոց նավաշինարանը մեկ տարի լողալուց հետո մոտեցել է ամերիկյան Օրեգոն նահանգի ափերին:
Կառամատույցը, որը կշռում է 165 տոննա, պոկվել է 2011 թվականի մարտին տեղի ունեցած ցունամիի ժամանակ: Այն լողացել է 8 հազար կմ եւ երեւացել Օրենգոն նահանգի Փորթլենդ քաղաքի մոտ, հաղորդում է Dni.ru-ն:
Ճապոնիայի հյուպատոսության ներկայացուցիչը հաստատել է, որ կառամատույցին ամրացված ցուցանակը վկայում է, որ այն պատկանում է Միսավա նավահանգստին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայում 9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որին հաջորդել էր 10 մետ բարձրություն ունեցող ցունամին:
Աղետին զոհ էր գնացել ավելի քան 15 հազար մարդ, շուրջ 4 հազար մարդ համարվում է անհետ կորած:











