Խավարասերներն ու հեկկոններն օգտագործում են իրենց մարմինը որպես ճոճանակ ծառի ճյուղից հակառակ ուղղությամբ թռչելու ժամանակ յուրօրինակ սալտո անելու համար, ինչն օգնում է նրանց փրկվել գիշատիչներից: Այդ մասին ասվում է PLoS One հանդեսում հրապարակված հոդվածում:
Քալիֆորնիայի Բերքլիի համալսարանի կենսաբանների եւ ճարտարագետների խումբը` Ժան-Միշել Մոնգոյի գլխավորությամբ, մի քանի ամերիկյան խավարասեր է բռնել եւ նկարել նրանց թռիչքները բարձր արագագործության տեսախցիկով:
Գիտնականները պարզել են, որ ճոճաձեւ շարժումը թռիչքի ժամանակ թույլ է տալիս չդանդաղեցնել արագությունը:











