Հունաստանում նեոֆաիստական «Ոսկե արեւածագ» կուսակցության կողմից խորհրդարանի պատգամավոր դարձած Իլիաս Կասիդիարիսը ծեծկռտուք է սարքել տեղի հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում: Նա կռվել է միանգամից երկու կանանց հետ:
Դատախազությունը պատգամավորի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել:
Տեսաձայնագրության մեջ երեւում է, որ Կասիդիարիսը ջրով լի բաժակ է նետում ձախ ուղղվածության «ՍԻԶԻՐԱ» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու կնոջ ուղղությամբ: Դրանից հետո նա մի քանի անգամ հարվածել է մեկ այլ կնոջ` խորհրդարանում կոմունիստական կուսակցության պատգամավոր Լիանա Կանելլիին:
Իր «հերոսություններից» հետո Կասիդիարիսը հեռացել է ստուդիայից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Դատախազությունը մեղադրել է նրան մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, որի համար Հունաստանում կալանք է հասնում:











