2012 թվականի հունիսի 8-ի գիշերը Սոչիում այրվել է «ՊԼՈՏforma» գիշերային ակումբը, որտեղ տեղի են ունենում «Կինոտավր» կինոփառատոնի երեկոյան միջոցառումները:
Բռնկման պահին ակումբում եղել է միայն անձնակազմը, որին տարհանել են փրկարարները: Տարհանվել են շուրջ 100 մարդ: Հրդեհի մակերեսը կազմել է 300 քառակուսի մետր:
«ՊԼՈՏforma»-ն գտնվում է «Ժեմչուժինա» հյուրանոցի ափին կից, որտեղ ապրում է փառատոնի մասնակիցների եւ հյուրերի մեծամասնությունը: Ակումբը «Կինոտավրի» երեկույթների գլխավոր վայրն էր: Հունիսի 7-ին ակումբում կինոշուկայի միջոցառումներ են տեղի ունեցել, իսկ հունիսի 8-ին այնտեղ պետք է կայանար «Թոփֆիլմ» ընկերության շնորհանդեսը, հայտնում է «Ուրալինֆորմը»:
Փառատոնի մասնակիցները եւ հյուրերն առաջին պահին «ՊԼՈՏforma»-ի հրդեհն ընդունել են հատուկ կազմակերպված բեմականացման տեղ: Դեպքի պահին ափում տեղի էր ունենում «Մետրո» ֆիլմ-աղետի շնորհանդեսը:











