Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում, այսօր` հունիսի 8-ին, տեղի է ունեցել ավանդական Հպարտության շքերթը, որն իրենից ներկայացնում է գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների հանդիսավոր երթ:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, շքերթին մասնակցել է մի քանի հազար մարդ: Դրանից մեկ օր առաջ Թել-Ավիվի եւ Երուսաղեմի գիշերային ակումբներում կարելի էր տեսնել տրանսվիստիտների drag queen show շոուն:

Նշենք, որ 2012-ին Թել-Ավիվը համարվել է ամենաբարյացկամ քաղաքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ: