Հունիսի 10-ի երեկոյան Սոչիում ավարտվել է ռուսական  XXIII «Կինոտավր» կինոփառատոնը:

«Կինոտավրի» ամենաշատ մրցանակ ստացել է ռեժիսոր Վասիլի Սիգարեւը, որի «Ապրել» ֆիլմը մինչեւ վերջին պահը եղել է Գրան-պրիի հիմնական հավակնորդը: Սակայն այդ մրցանակն ստացել է Պավել Ռումինովի  «Ես կողքիդ կլինեմ» կինոնկարը: 

Սիգարեւին Սոչի էր բերել նոր, մռայլ եւ ծանր կինոնկար: Այդ երեկո նա երեք նա բեմ էր բարձրացել փառատոնի մրցանակների համար` քննադատների, լավագույն օպերատորական աշխատանք եւ «Կինոտավր» լավագույն ռեժիսոր մրցանակների համար:

Միխայիլ Սեգալին մրցանակ հանձնվեց «Պատմվածքներ» ֆիլմի լավագույն սցենարի համար:

Ռեժիսոր Ավդոտյա Սմիրնովայի «Կո-կո-կո» ֆիլմում նկարահանվել էին Աննա Միխալկովան եւ Յանա Տրոյանովան: Նրանց էկրանային դուետն ստացվել էր: Լավագույն կանացի դերի մրցանակը հանձնել են դուետին, հաղորդում է ՆՏՎ-ն:

Տղամարդու լավագույն դերակատարման մրցանակն ստացել է Ազամաթ Նիգմանովը`  «Ուղեկցորդը» ֆիլմում աշխատանքի համար:  Բացի դրանից  «Ուղեկցորդին» պարգեւատրել էին լավագույն երաժշտության համար: 

Լավագույն ֆիլմ է համարվել «Ես կողքիդ կլինեմ» ֆիլմը: Պատմություն է այն մասին, թե ինչպես երիտասարդ միայնակ մայրը հանկարծակի իմանում է անբուժելի հիվանդության մասին եւ սկսում է  ծնողներ փնտրել որդու համար: