«Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը բացել է հանրահավաքը Ակադեմիկոս Սախարովի պողոտայում` հրապարակելով «Ազատ Ռուսաստանի մանիֆեստը», նաեւ առաջարկել է հաջորդ զանգվածային ակցիան անցկացնել հոկտեմբերի 7-ին:
«Մանիֆեստը» պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին, քաղաքական եւ ընտրական համակարգերի բարեփոխումներ անցկացնել: Նաեւ պահանջ` բողոքական շարժմանը եթեր տրամադրել դաշնային ալիքներով ու խորհրդարանի եւ նախագահի վերընտրություն անցկացնել:
Ուդալցովը կոչ է արել հավաքվածներին շարունակել բողոքի ակցիաները` պահանջելով մայիսի 6-ին ձերբակալվածների ազատ արձակումը: Նա նաեւ առաջարկել է հաջորդ հանրահավաքն անել հոկտեմբերի 7-ին:
Ուդալցովը նաեւ «Արդար Ռուսաստան» կուսակցությանը կոչ է արել աջակցել շարժմանը: Ի դեպ, ակցիային մասնակցել են նաեւ կուսակցության պատգամավորներ:
Մոսկվայի ոստիկանության գնահատականներով հանրահավաքին 18 հազար մարդ է մասնակցել:











