Փարիզում սպառազինությունների միջազգային «Eurosatory-2012» սրահում Ֆրանսիան ռոբոտ-էկզոսխեմա է ներկայացրել` ռազմական պայմաններում զինծառայողների ֆիզիկական հնարավորությունները բարձրացնելու համար:
«Hercule» ռոբոտը թույլ է տալիս ծանր բեռներ տեղափոխել. այն իրենց ներկայացնում է երկու մեխանիկական ոտք եւ դրանք պահող կոնստրուկցիա: Այդ մոդելը թույլ է տալիս բարձրացնել մինչեւ 100 կգ ծանրություն, ինչպես նաեւ չորս ժամ շարունակ տանել մինչեւ 40 կգ ծանրություն: Հեռանկարում ռոբոտը կունենա նաեւ երկու մեխանիկական ձեռք, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախատեսվում է, որ ռոբոտը կօգտագործեն ոչ միայն զինվորականները, այլեւ փրկարարները, բժիշկները, հրշեջները: Այն վաճառքում կլինի 2015 թ-ից: Հիմա նման մեկ օրինակի արժեքը 30 հազ. եվրո է:











