Ամերիկացի վերականգնողներին հաջողվել է փրկել Պիկասոյի 1929թ. արված «Կինը կարմիր բազկաթոռում» կտավը, որը վանդալիզմի զոհ էր դարձել:
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Հյուսթոնի Menil Collection թանգարանում, որտեղ կտավը ցուցադրվում է 1987թ. բացման պահից ի վեր:
Վանդալիզմն արձանագրվել էր թանգարանի տեսախցիկների եւ ականատեսների կողմից, որոնք տեղի ունեցածը նկարահանել էին սմարթֆոններով: Տեսագրությունում հստակ երեւում է, թե ինչպես է երիտասարդը Պիկասոյի կտավի վրա պատկեր նկարում եւ արագ հեռանում: Կարճ ժամանակում նա կարողացել է նկարել ցլին սպանող ցլամարտիկի եւ գրել сonquista (նվաճում - իսպ.) բառը, հաղորդում է Houston Chronicle թերթը:
Երիտասարդն իրեն անվանել է մեքսիկական ծագմամբ «հեռանկարային նկարիչ» եւ բացատրել, որ այդ քայլով ցանկացել է «հարգանքի տուրք մատուցել» հռչակավոր իսպանացուն: Այժմ «հեռանկարային նկարչին» քրեական հանցանքի համար մեղադրանք է սպասվում:











