Ռուսաստանի Կիրովի մարզում զինված բախում է եղել տեղացիների եւ դաղստանցիների միջեւ:

Որոշ տվյալներով, մի քանի մարդ վիրավորվել է: Ոստիկանությունը հերքում եւ հավաստում, որ իրավապահներն են օդ կրակել, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Ամեն ինչ սկսվել է Կիրովի մարզի Դեմյանովո գյուղում` կենցաղային ընդհարումից. Դաղստանցի գործարանն ու երկու տեղացիներ: Կովկասցին օգնություն է կանչել, եւ հարեւան Կոմիից ժամանել են նրա մոտ 100 հայրենակիցներ: ԻՆտերնետում հայտնված տեսագրության մեջ կրակոցների բազմաթիվ ձայներ են հնչում: Ականտեսների վկայությամբ, դրանք եղել են ոստիկանության ժամանելուց շատ առաջ:

Իրավաբան Յան Չեբոտարեւը նշել է, թե տոել են առնվազն չորս մարդ, ոստիկանությունը հերքում է եւ նշում, որ իրենք են օդ կրակել` կռվարարներին հանգստացնելու համար: