Շվեդական հետախուզական Ocean X Team խումբը մի քանի սուզումներ է կատարել Բալթիկ ծովի հատակի անհասկանալի օբյեկտի շուրջ, որը հայտնաբերվել էր նախորդ տարվա օգոստոսին:
Օբյեկտի մոտ հեռախոսները եւ որոշ տեսախցիկներ չեն աշխատում:
Ocean X Team-ի մասնակից Դենիս Ասբերգը համոզված է, որ սուզորդները «ինչ-որ շատ ինքնատիպ բան են գտել»: Դա կարող է լինել երկնաքար, չեմ բացառում` նաեւ ՉԹՕ»:
Շվեդացի սուզորդները զննել են Բալթիկ ծովի հատակի օբյեկտը եւ տեսանկարահանել: Այն ձեւով մեծ սունկ է հիշեցնում, որը ծովի հատակից 3-4 մ բարձրանում է: Վերեւից ձվաձեւ անցք կա եւ տարօրինակ գոյացություններ` մրապատ օջախների նման, գրում է «Յանտարնի կրայ» թերթը:
Բալթիկ ծովի հատակում «ՉԹՕ» հայտնաբերելու մասին հայտնի էր դարձել նախորդ ամռանը, երբ շվեդ սուզորդների խումբը Փիթըր Լինդբերգի գլխավորությամբ անսովոր գտածո էր հայտնաբերել: Շվեդական պարբերականները շտապել էին հաղորդել, որ Բալթիկ ծովի հատակում քայքայվում է վթարի ենթարկված թռչող ափսե: Ուֆոլոգների կարծիքով` հետքերը վկայում են այն մասին, որ օբյեկտը որոշ ժամանակ տեղաշարժվել է ծովի հատակով` նախքան անշարժանալը:











