Օրել քաղաքում անցորդին սպանել են ասֆալտի կտորով, երբ նա խնդրել է չհայհոյել երեխաների ներկայությամբ: Իսկ կնոջը դաժանորեն ծեծել են:
Երկու հարբած երիտասարդներ հայհոյել են մանկական խաղահրապարակի մոտ: Մոտերքով անցնող 42-ամյա Յուրի Տ.-ն դիտողություն է արել, որն այնքան էլ դուր չի եկել նրանցից մեկին` 26-ամյա Օլեգ Չ.-ին, ով բռունցքներով հարձակվել է նրա վրա, գրում է Life News-ը:
Օգնության են եկել տեղի բնակչուհի Լյուբով Բորիսովան եւ նրա 43-ամյա ամուսինը` Վլադիմիրը: Նա չի հասցրել մի քանի խոսք ասել, երբ վիճաբանողներից մյուս երիտասարդը` Մաքսիմ Ա-ն հարվածել է նրա գլխին ասֆալտի կտորով: Օլեգ Չ.-ն էլ հարվածել է Լյուբովի գլխին, ով կորցրել է գիտակցությունը:
Վլադիմիրին տարել են հիվանդանոց, որտեղ ել նա տասն օր հետո մահացել է:
Հարուցվել է քրեական գործ:











