Ամերիկյան Կոլորադո նահանգում անտառային հրդեհներ են: Անցյալ գիշերվա ընթացքոմ կրակը ոչնչացրել է տասնյակ շենքեր, իշխանությունները որոշում են կայացրել Կոլորադո Սփրիգսի 32 հազար բնակիչների տարհանման վերաբերյալ: Իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի ակադեմիան, որի աշխատակիցներն օգնում են իրականացնել տարհանման աշխատանքները:
Հունիսի 29-ին Կոլորադո է մտադիր այցելել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Եղանակային առկա պայմաններում շատ դժվար է պայքարել տարածվող կրակի դեմ, այդ պատճառով էլ որոշում է կայացվել հիմնական ջանքերն ուղղել տեղի բնակիչների անվտանգության ապահովմանը, հայտնում է «utro.ru»-ն:
Կոլորադոյի արեւելքում բնական հրդեհներն արդեն մի քանի օր շարունակվում են, կրակի արագ տարածմանը նպաստում է չոր եւ քամոտ եղանակը: Ներկայումս կրակով է պատված 2,5 հազար հա տարածք, կրակն արդեն ներթափանցել է քաղաքային բնակարաններ: Կրակի դեմ պայքարում ներգրավվել են մի քանի հազար հրշեջներ, կիրառվում է շուրջ 70 միավոր ավիատեխնիկա:











