ԱՄՆ արեւմուտքում ավելի քան 800 հրշեջներ փորձում են մարել անտառային հրդեհը, որը մեկ օրում երկու անգամ ուժգնացել է:
Կոլորադո-Սփրինգս քաղաքի ավելի քան 32 հազար բնակիչներ իշխանությունների հրահանգով պետք է լքեն իրենց տները, հաղորդում է BBC-ն:
Տարերքի դեմ պայքարին հրշեջներին օգնում են ազգային գվարդիայի զինվորներն ու հարյուրավոր կամավորներ:
Նախօրեին մամուլի ասուլիսում քաղաքի հրշեջ վարչության ղեկավար Ռիչարդ Բրաունը հայտարարել է, թե «Կոլորադո-Սփրինգսի մերձակայքում էպիկական մասշտաբի կրակե փոթորիկ է»:
Օդերեւութաբանների կանխատեսումները հուսադրող չեն, առաջիկա օրերին հորդառատ անձրեւներ չեն լինի, մի քանի նահանգներում արտակարգ դրություն է մտցվել:











