YouTube-ում հերոս է դարձել խիզախ հայրը, ով դստեր հետ ատրակցիոն է նստել` հաղթահարելով իր ֆոբիան:

Screaming Swing ահռելի կարուսել նստելուն Սթիվ Ֆինիին համոզել է նրա դուստրը` Գրեյսը: Չնայած բարձրության վախին` նա վճռականորեն գնացել է այդ քայլին, սակայն հենց կարուսելը սկսել է շարժվել, Սթիվը հասկացել է, որ սխալ է գործել:

«Այլեւս երբեք, Գրեյս Էլիզաբեթ: Օ, Աստված իմ»,- հոլովակում գոռում է ահաբեկված հայրը:

Սթիվն այնքան բարձր է գոռացել, որ աշխատակիցները որոշել են կանգնեցնել կարուսելը, սակայն նա շարունակել է իր հերոսական արարքը, իսկ վերջում մի քանի ժամ է պահանջվել, որ Սթիվը խելքի գա: