Առաջին չինացի կին-տիեզերագնաց Լյու Յանը եւ նրա գործընկերները «Շենչժոու-9» տիեզերանավով բարեհաջող Երկիր են վերադարձել:
Տիեզերքում շուրջ երկու շաբաթ մնալուց հետո թռիչքների կառավարման Պեկինյան կենտրոնում տիեզերագնացների տուն վերադարձին անձամբ հետեւել է վարչապետ Գոսովետա Վեն Ցզյաբաոն, հայտնում է «Սինհուան»:
«Շենչժոու-9»-ը երեք տիեզերագնացներով մեկնել էր տիեզերք հունիսի 16-ին: Չինաստանի գլխավոր խնդիրը ՉԺՀ-ի պատմության մեջ առաջին անգամ դարձել է երկու տիեզերական մարմինների հանդպումը` տիեզերանավի եւ «Տյանգուն-1» մոդուլի: Բացի դրանից անձնակազմը տիեզերքում բազմազան փորձեր է կատարել:
Չինաստանում առաջին կին տիեզերագնաց է դարձել չինական ռազմաօդային ուժերի մայոր 33-ամյա Լյու Յանը:
«Շենչժոու-9»-ի անձնակազմում եղել են նաեւ Ցզին Հայփենը` տիեզերանավի հրամանատարը, եւ Լյու Վանը` հանդիպման պատասխանատուն:











