Ամերիկյան Կոլորադո-Սփրինգս քաղաքում (Կոլորադո նահանգ) անտառային հրդեհը 346 տներ է ոչնչացրել: Տեղի քաղաքապետի խոսքով` հրդեհն անվերահսկելի է, կրակը տարածվել է 35 փողոցներում:
Մասնագետները հաշվարկում են վնասը: Հայտնի է, որ նահանգի հրշեջ ծառայության ծախսերը հրե աղետի դեմ պայքարում հասել են 3,2 միլիոն դոլարի:
Ներկա պահին հրդեհի մակերեսը գերազանցում է 7 հազար հեկտարը: Աղետի պատճառով Կոլորադո-Սփրինգս քաղաքի իշխանությունները կարգադրել են տարհանել ավելի քան 36 հազար մարդու, այդ թվում` ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայից, հաղորդում է CNN-ը:
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել էր, որ հունիսի 29-ին Կոլորադո-Սփրինգսի հրդեները զննելու համար քաղաք կժամանի նախագահ Բարաք Օբաման:
Կրակի տարածմանը նպաստում է չոր եւ քամոտ եղանակը, որը տիրում է ոչ միայն Կոլորադոյում, այլեւ Յութա, Վայոմինգ եւ Մոնտանա նահանգներում: Իրավապահները չեն բացառում, որ աղետի բռնկմանը «օգնել են» հրդեհողները, հետաքննությանը միացել են ՀԴԲ-ի մասնագետները:











