ԱՄՆ-ում, այսօր` հունիսի 29-ի գիշերը, հայտնի է դարձել, որ Քոլորադո նահանգում մոլեգնող հրդեհներից առաջին մարդն է մահացել: Նրա մարմինը հայտնաբերվել է ամբողջությամբ այրված տներից մեկում, չի հաղորդվում այրվածի սեռը: Եվս երկու մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է AP-ն:

«Որոշ շրջաններում ոչինչ չի մնացել: Պատկերը, ինչպես միջուկային պայթյունից հետո»,-հայտարարել է Քոլորադոյի քաղաքապետ Սփրինգս Սթիվ Բախը: Նրա խոսքով, այրված անշարժ գույքի սեփականատերերը ավելի վաղ տարհանվել էին եւ դեռեւս տեղյակ չեն, որ մնացել են անտուն:

Վերջին տվյալներով, կրակի ճարակ է դարձել 346 տուն: Իհարկե, կան նաեւ ուրախալի նորություններ. Հրշեջները կարողացել են 15 տոկոսով փոքրացնել այրվոծ տարածքի մակերեսը:

Այսօրվա դրությամբ, հրդեհի գոտու մեջ հայտնվելու սպառնալիքի տակ են շուրջ 20 հազար բնակելի տներ եւ ավելի քան 100 ձեռնարկությունների ու պետական հաստատությունների շենքեր: Քոլորադոյի կրակի ծուխը նկատելի է նույնիսկ տիեզերքից: