Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային: Նա այն կատարել է Մելբուրնի համերգում` Born This Way Ball համաշխարհային շրջագայության շրջանակում:
Ինչպես հաղորդում է FashionTime-ը, երգը ներկայացնելով երկրպագուներին` նա ասել է, որ այն կարող է տեղ գտնել իր երրորդ ալբոմում` թեեւ իրեն ոչ բնորոշ քնարականությանը:
Արքայադուստր Դիանան մահացել է 1997թ. Փարիզում տեղի ունեցած ավտովթարից: Նրա հետ մեքենայում է եղել եգիպտացի միլիարդատիրոջ որդի Դոդի ալ Ֆայեդը, որի եւ Դիանայի միջեւ, ինչպես հաղորդվում էր, սիրավեպ էր սկսվել:











