Միջազգային ցանցային Wikileaks նախագիծը, որը մերկացնում է կառավարական գաղտնիքները, հայտարարել է երաժշտական կոմերցիոն Beat the Blockade անվանմամբ ալբոմի թողարկման մասին:

Նախագծի մասնակիցների խոսքով` հանրությանը ներկայացված սկավառակում ռոք ժանրի 12 կոմպոզիցիաներ կան` նվիրված 40-ամյա Ջուլիան Ասանժին, գրում է «Ռոսբալտը»:

Վաճառքից ստացված եկամուտները կօգտագործվեն Wikileaks ընկերության կարիքների համար: Ասանժը բազմիցս հայտարարել է, որ ընկերության կայքի աշխատանքի ֆինանսավորումը «պահածոյացվել է» քաղաքական գաղտնի տեղեկությունների հրապարակման առթիվ ծագած բազմաթիվ սկանդալների պատճառով:

Տվյալ պահին նախագիծը գումարային միջոցների խիստ կարիք ունի: