Մոսկվայում ոստիկանությունն ուսումնասիրում է համադասարանցիների կողմից  16-ամյա աշակերտուհուն ծեծելու փաստը:

Օրերս համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են դպրոցականները նախ վիճաբանում աղջկա հետ, իսկ հետո նրանցից մեկը ոտքով հարվածում է աշակերտուհու դեմքին, հաղորդում է  «Վեստին»:

Իրավապահները աշխատանքներ են իրականացնում հանգամանքերը պարզելու,  բացահայտելու եւ հարցաքննելու միջադեպի մասնակիցներին, որից հետո ընթացակարգային որոշումներ կկայացվեն: