Բոմբեյում բժշական օգնության է դիմել 75-ամյա տղամարդը, որը բողոքել է աչքի ցավից: Բժիշկները հետազոտել են, այնուհետեւ վիրահատել, որի ժամանակ նրա աչքից դուրս են բերել 12սմ երկարությամբ որդ:Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, բացառիկ դեպքը տեղի է ունեցել Բոբեյի Fortis հիվանդանոցում: 

Բժիշկների խումբը, բժիշկ Սիտարամանի ղեկավարությամբ,  15 րոպե տեւողությամբ վիրահատություն է կատարել եւ դուրս բերել մակաբույծին: Բժշկի խոսքով, ինքը շոկի մեջ է եղել` աչքի շաղկապող թաղանթից նման երկարությամբ որդ դուրս բերելով:«Իմ 30-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում ես նման բան չեմ տեսել»,-խոստովանել է բժիշկը:Հիվանդն արդեն իրեն լավ է զգում: