Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը բացել է երթեւեկությունը նոր կամրջով, որը Արեւելյան Բոսֆորի նեղուցով Վլադիվոստոկի մայրցամաքային մասը կապում է Ռուսական կղզու հետ:

Նոր կամուրջն կայմապարաններով աշխարհի ամենախոշոր կամուրջներից է, նրա կենտրոնական թռիչքը 1104 մ է: Դա համաշխարհային ռեկորդ է: Բարձրությունը 70 մ է: Կամուրջը  կառուցվել է հատուկ ԱԽՏՀ-ի գագաթաժողովի համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 8-9-ին: 

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հուլիսի 2-ին կամուրջը փորձնական երթեւեկության համար բացվում է երկու եզրագծերով: Հասարակական եւ քաղաքային տրանսպորտի համար այն  նախատեսվում է բացել օգոստոսի 1-ին:

Բացման արարողությունից հետո Մեդվեդեւը շինարարների հետ նստել է ավտոբուս, որպեսզի երթեւեկի կամրջով: Կամրջի կենտրոնում նրանք կանգ են առել լուսանկարվելու համար: Վարչապետին պատմել են, որ կամուրջը տպավորություն է գործել ֆրանսիացի շինարարների, ինչպես նաեւ Արեւելյան Ասիայի մասնագետների վրա:

Վարչապետը նշել է, որ կամուրջն իսկապես տպավորիչ է, այն ճարտարապետական գլուխգործոց է եւ արդեն դարձել է Վլադիվոստոկի այցեքարտը: