Նախորդ տարի Ֆիլիպիններում բռնված հսկայական կոկորդիլոս Լուլունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես անազատության մեջ երբեւէ ապրած սողուններից ամենամեծը: Նրա երկարությունը 6,7 մ է, քաշը` 1075 կգ:

Սակայն Լուլունը հայտնի է ոչ միայն մեծ չափերով, նա կերել է երեխայի եւ ձկնորսի, որից հետո էլ սկսվել է նրա նկատմամբ որսը:

Կոկորդիլոսը բռնվել է 2011 թվականի սեպտեմբերին ֆիլիպինյան Բունավան քաղաքի փոքր թաղամասում, հայտնում է NEWS.ru.com-ը:

Պետք է նշել, որ որսը միանգամից հաջողությամբ չի պսակվել:

Բռնելուց հետո կոկորդիլոսը տեղակայվել է  տեղական էկոպարկում` տարածաշրջան բերելով բազմաթիվ զբոսաշրջիկների: Նրա գտնվելու ժամանակահատվածում վաճառվել է այգու 46 հազար ֆունտի տոմս, գումարի մեծ մասը հատկացվել է Լուլունի կերակրման, ինչպես նաեւ այգու գոյատեւման ծախսերին:

Կոկորդիլոսն անունն ստացել է նրա որսին մասնակցած պաշտոնյայի պատվին, որն անմիջապես դրանից հետո մահացել էր սրտի կաթվածից: