Կիեւում կայացել է ուկրաինացի գործիչների պարգեւատրումը, որոնք իրենց ավանդն են ներդրել Հայկական Աստվածամոր սրբապատկերը նույնականացնելու գործում:

Հունիսի 27-ին Կիեւում, Բոգդան եւ Վարվարա Խանենկոների ազգային թանգարանում կայացել է սրբապատկերի շնորհանդեսը: Այդ ժամանակ էլ պարգեւատրվել են մի խումբ անձինք, որոնք լուրջ աշխատանք են տարել Սրբապատկեի նույնականացման եւ հայ-ուկրաինական կապերի ամրապնդման գործում: