ԱՄՆ-ի արեւելքում փոթորիկի զոհերի քանակը հասել է 22-ի: Իշխանությունները վախենում են, որ փոթորիկի հետեւանքով զոհերի թիվը կարող է աճել էներգիայի ավտոմատ շարժիչների կիրառման պատճառով, որոնք աշխատելիս թունավոր գազեր են արտանետում:
ԱՄՆ-ի արեւելյան նահանգների շուրջ 2 միլիոն բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, որի վերականգնման համար եւս մի քանի օր անհրաժեշտ կլինի, հայտնում է «Ռոսբալտը»:
Ներկայումս տուժած տարածքում շոգ եղանակ է: Բնակիչները չեն կարողանում օգտագործել օդափոխիչներն էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով:
Ավելի վաղ Մերիլենդ, Արեւմտյան Վիջինիա, Օհայո եւ Կոլումբիա նահանգներում արտակարգ դրություն էր հայտարարվել: Երկրի արեւելյան ծովափով փոթորիկն անցել էր հունիսի 29-ի երեկոյան:











