Այսօր` հուլիսի 3-ի առավոտյան հայտնաբերված մեծ քանակությամբ զենքը եղել է«Երկրապահ» կամավորականների միության Կենտրոնի նախկին բաժանմունքի տանիքում:
Ոստիկանությունը հայտնաբերել է հակատանկային ականներ, նռնակներ, պայթուցիչներ, ճայթիչներ, քիմիական քողարկիչներ:
Ոստիկանության մեր աղբյուրները հայտնեցին, որ դեպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը, իրավապահները փորձում են պարզել, թե ում է պատկանել նման մեծ քանակությամբ զինամթերքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուլիսի 3-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել:















