Ցանցում հայտնվել է Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության գովազդը, որի սյուժեում օգտագործվել են հանրահայտ հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի եւ ընդդիմադիր Իլյա Յաշինի կերպարները: Հարկային ծառայությունում սակայն հրաժարվել են գովազդից:
Գովազդն ամբողջությամբ կրկնում է 1997թ. հայտնի սոցիալական գովազդի սյուժեն տղամարդուն մասին, որի «ցանկությունն իսպառ կորել էր» հարկերը չվճարելու պատճառով:
Նոր տեսանյութում ակնոցով եւ սպիտակ բլուզով շիկահերը նյարդային շարժումներով հաշվում է թղթադրամներն ու տեղավորում ծրարների մեջ: Կողքին պառկած է տղամարդը, ով նման է Իլյա Յաշինին: Նա նայում է լուսանկարին, որում պատկերված են իսկական Սոբչակն ու Յաշինը: Կադրից դուրս ձայնը մեկնաբանում է` «Չե՞ն բավարարում ծրարները, տանջո՞ւմ է հանրահայտ լինելը: Վճարիր հարկերն ու հանգիստ ապրիր»: Տեսանյութն ավարտվում է հարկային ծառայության տարբերանշանով:
Ծրարաները, որոնցում իբր Սոբչակը փողեր է պահում, ուղղակի ակնարկում են նրա տանը իրավապահների իրականացրած խուզարկությունը, որի ժամանակ նրանք չհրկիզվող պահարանում ծրարների մեջ հայտնաբերլ էին գրեթե մեկ մլն եվրո, 480 հազ. դոլար եւ 480 հազ. ռուբլի:
Սոբչակն իր միկրոբլոգում անդրադառնալով տեսանյութին, մեկնաբանել է. «Կերպարի օգտագործումն ընդհանրապես դատական գործ է: Հատկապես որ բոլոր հարկերը վճարված եւ հայտարարգրերը ներկայացված են»: Բացի այդ, նա որոշել է այդ ամենը հենց այնպես չթողնել. «Որոշել եմ պատասխան տեսանյութ պատրաստել ծրարների մասին: Սպասեք...»











