Մոլդովայի խորհրդարանում կռվել են Կոմունիստական խմբակցության պատգամավոր Գրիգորի Պետրենկոն եւ հանրապետության տրանսպորտի ու ենթակառույցների նախարար Անատոլի Շալարուն:
Պատգամավորն ու նախարարը ձեռնամարտի են դիմել փոխադարձ մեղադրանքներից եւ վիրավորանքներից հետո:
Կոմունիստ պատգամավորները նախարարին մեղադրել են ռումիներենը առաջ մղելու եւ ռուսալեզու մասնագետներին աշխատանքից հեռացնելու ճանապարհով միջազգային տարանջատում հրահրելու մեջ: Նաեւ կաշառակերության մեղադրանքներ են հնչել, հայտնում է rbc-ն:
Կոմունիստ պատգամավորի ու նախարարի ֆիզիկական պայքարը կարճ է տեւել, քանի որ նրանց բաժանել են վրա հասած պատգամավորները, որոնք նեկայացրել են ինչպես կոալիցիան, այնպես էլ ընդդիմությունը:
Բարձրագույն օրենսդիր մարմնի նիստը դրանից հետո անմիջապես փակվել է:











