ԱՄՆ-ում, Սլովակիայում եւ Լեհաստանում շաբաթվա ընթացքում միաժամանակ ՉԹՕ է երեւացել:
Ինչպես նշվում է եվրոպական եւ ամերիկյան բլոգների մեկնաբանություններում, գիշերային երկնքով արագ սահող վառ լույսի գնդերը կարճ ժամանակում հաղթահարել են 10 հազար կմ տարածություն:
Համացանցում տեղադրվել են ականատեսների արած տեսագրությունները, որոնք հաստատում են ՉԹՕ-ի հայտնվելն իրարից բավականին հեռու տարածությունների վրա:
Առաջին տեսագրությունը տեղադրել էր ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի (Յութա նահանգ) քաղաքի ականատեսը: Նկարահանումն արվել էր հունիսի 30-ին: Այնուհետեւ ավելացել են նոր տեսագրություններ Սլովակիայից եւ Լեհաստանից, հաղորդում, է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ՉԹՕ-ները թռել են բավականին մեծ արագությամբ: Երբ նրանցից մեկն անհետացել է հորիզոնում, հայտնվել են եւս երկուսը: Նրանք վառ կարմիր գույնի են եղել: Հաստատվել է, որ այդ մարմինները տեսել են ամերիկյան արեւմուտքում` Յութա եւ Քալիֆորնիա նահանգներում, ինչպես նաեւ Կենտրոնական Եվրոպայում:











